News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Սա ընդամենը հարցի մի մասի լուծումն է, այս որոշմամբ բնականոն գործունեւությունն ու աշխատավաձեր տալու խնդիրը կապահովենք, բայց գլոբալ առումով մեր հիմնական մտահոգությունը, այն է` հոգաբարձուների խորհուրդ չձեւավորելը մնում է ակտուալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը` անդրադառնալով ԿԳՄՍՆ որոշմանը, ըստ որի` բուհը կշարունակի բնականոն գործունեությունը՝ իրականացնելով աշխատավարձերի և մնացած այլ վճարումների կատարումը` նախորդ տարվա հաստատված բյուջեի համամասնություններով՝ հաշվի առնելով «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի կարգավորումները:

«Քանի որ նախկին ձեւակերպման մեջ անորոշ էր, թե որ պրոռեկտորն էր իրականացնելու կառավարումը, մեր բուհի կանոնադրության մեջ հիմա ձեւակերպում են տվել, թե ինչ-ինչ պատճառով ռեկտորը չի կարողանում իրականացնել լիազորությունները, ով է փոխարինելու նրան: Սա ընդամենը հարցի մի մասի լուծումն է, այս որոշմամբ բնականոն գործունեությունն ու աշխատավաձեր տալու խնդիրը կապահովենք, բայց գլոբալ առումով մեր հիմնական մտահոգությունը, այն է` հոգաբարձուների խորհուրդ չձեւավորելը, անիմաստ ձգձգելը, մարտ ամսին 3 հոգանոց խորհորդ ձեւավորելը, մնում է ակտուալ: Միգուցե, սրանով ուղղակի ցանկանում են ժամանակ ձգել, տանել իրենց հիմնական մտադրությանը` բուհի լուծարմանը»,-ասաց նա:

Ակոպյանը համոզված է, որ ԿԳՄՍՆ-ն սրանով ակնհայտ ժամանակ է ձգում, որ 3 հոգանոց հոգաբարձուների խորհուրդ ստեղծի, իսկ երեք հոգանոց խորհուրդը լիարժեք իրավունք ունի դիմելու դատարան բուհը լուծարելու համար:

«Մենք հիմա պաքարելու ենք նույն ձեւ, ոտքի ենք կանգնելու, ստիպելու ենք` ձեւավորել  հոգաբարձուների խորհուրդը, որպեսզի այդ սցենարը չգործի»,- հավելեց նա:

Հիշեցնենք՝ հունվարի 12–ին լրացել էր բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանի լիազորությունների ժամկետը, իսկ մինչ այդ էլ՝ 2022 թվականի դեկտեմբերի 30–ին նա արձակուրդ էր մեկնել։ Կարինե Հարությունյանի հրամանի համաձայն, լիազորությունների բաշխում է կատարվել, այժմ ռեկտորի պարտականությունները կատարում են պրոռեկտորներ Ցոլակ Ակոպյանը եւ Սահակ Մանուկյանը։ Բայց բուհից ահազանգում են՝ ռեկտոր չունենալու պատճառով կանգնել են կառավարման ճգնաժամի առջեւ։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 9–ին կայացել էր Վալերի Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ընտրությունը։ Առաջադրված էր երկու թեկնածու՝ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը եւ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, որը 4 ձայնի տարբերությամբ չէր ընտրվել ռեկտորի պաշտոնում։

Կարինե Հարությունյանի՝ ռեկտորի պաշտոնում վերընտրվելու արդյունքները, սակայն, ընտրությունից շուրջ երկու ամիս անց էլ չեն հաստատվել։

Թե ինչո՞ւ չի հաստատվում ռեկտորի ընտրության արդյունքները, ԿԳՄՍ –ից մեր հարցմանն ի պատասխան նշել են՝ քանի դեռ ընտրության արդյունքները բողոքարկման փուլում են, ռեկտորի ընտրության արդյունքները չեն կարող հաստատվել։

««Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները դեռեւս հաստատված չեն՝ հաշվի առնելով, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ԵԴ/66629/02/22 քաղաքացիական գործը՝ Դավիթ Սեւանի Գյուրջինյանի հայցադիմումն ընդդեմ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի եւ ՀՀ կառավարության՝ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 09.12.2022 թվականի նիստի թիվ 5 արձանագրությունն անվավեր ճանաչելու եւ վերացնելու պահանջների մասին: Կիրառվել է  հայցի ապահովման միջոց՝ արգելել «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին աշխատանքային պայմանագիր կնքել Կարինե Հարությունյանի հետ»,– ասվում է հարցման պատասխանի մեջ։

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի լիազորությունները կկատարի պրոռեկտորը․ ԿԳՄՍՆ պարզաբանումը

ԿԳՄՍՆ Բրյուսովում անկառավարելի վիճակ է ստեղծում, բայց մոռանում են՝ համալսարանը պատրաստ է պայքարի դուրս գալ. պրոռեկտոր

Բրյուսովից ահազանգում են՝ կառավարման ճգնաժամ կա. ԿԳՄՍ նախարարության արձագանքը

Փորձում են Բրյուսովում ճգնաժամ առաջացնել եւ բուհերի միավորման ծրագիրը առաջ տանել. պրոռեկտոր

Բրյուսովի ռեկտորի խորհրդականը հայհոյել է Վահրամ Դումանյանին. նրան մեղադրանք է ներկայացվել. ՔԿ

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ