News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Երկու հզոր երկրաշարժերը, որոնք վերջին տվյալներով Թուրքիայում մոտ 30 հազար մարդու կյանք են խլել, ենթադրվում է, որ ազգային տնտեսությանը ավելի քան 84 միլիարդ դոլարի վնաս են հասցրել, որը կամ ՀՆԱ-ի մոտ 10 տոկոսի չափով, գրում է Bloomberg-ը։

Կանխատեսվում է, որ փետրվարի 6-ին 7,7 եւ 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերը մոտ 70,8 միլիարդ դոլարի վնաս կհասցնեն բնակելի շենքերին եւ եւս 10,4 միլիարդ դոլարի ազգային եկամուտ կկորցնեն:

Թուրքական Համադաշնությունը հայտարարել է նաեւ, որ աշխատուժի կորուստները թուրքական տնտեսության վրա 2,9 միլիարդ դոլար կարժենան։

Թուրքական բիզնես խմբի հաշվարկները հիմնված են եղել 1999 թվականին Ստամբուլի մոտ տեղի ունեցած երկրաշարժերի վրա, որոնց զոհ է դարձել մոտ 18 հազար մարդ։ Վերջին ավերածությունների հետեւանքով զոհվածների թիվը զգալիորեն գերազանցել է 1999 թվականի երկրաշարժի թվին, հազարավոր մարդիկ դեռեւս անհետ կորած են համարվում:

Գնահատումը նույնպես ավելի մեծ է, քան այս պահին գնահատել են այլ տնտեսագետներ, թեեւ շատերը, ներառյալ Barclays Plc-ի վերլուծաբանները, շեշտել են, որ դեռես վաղ է ամբոջական գնահատականներ տալու համար:

Զեկույցի համաձայն՝ Թուրքիայի ենթակառուցվածքներին, այդ թվում՝ ճանապարհներին եւ էլեկտրացանցերին, ինչպես նաեւ հիվանդանոցներին եւ դպրոցներին հասցված վնասը կարող է այս տարի երկրի բյուջեի դեֆիցիտը հասցնել ՀՆԱ-ի ավելի քան 5,4%-ի՝ պաշտոնական կանխատեսման 3,5%-ի փոխարեն:

Bloomberg Economics-ի նախնական հաշվարկները ցույց են տվել, որ աղետների հետ կապված ծախսերը, ներառյալ վերականգնման ջանքերը, կարող են կազմել ՀՆԱ-ի մոտ 5,5%-ը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր կառավարությունը մեկ տարվա ընթացքում կավարտի բնակարանների շինարարությունը, եւ մոտ 100 միլիարդ լիրա (5,3 միլիարդ դոլար) հատկացվել է աղետի հետեւանքով տուժածների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ