News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 08
USD
386.75
EUR
414.33
RUB
4.75
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական զինված ուժերը հենակետեր են դնում Տեղ գյուղի հողերում, Հայաստանի Հանրապետության տարածքում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ավագանու անդամ, Արավուս գյուղի նախկին գյուղապետ Արգամ Հովսեփյանը՝ խոսելով ադրբեջանական զինված ուժերի Տեղ գյուղի ուղղությամբ առաջխաղացման մասին:

«Ես գիտեի մի 60 հա են գրավել, բայց ասում են՝ շատ է, մինչեւ Կոռնիձորի սահման առաջ են եկել, ասեցին, որ 60-ից շատ է, կարող է նույնիսկ 100 հա տարածքի մասին է խոսքը: Դրանք Տեղ գյուղի գյուղացիների սեփականաշնորհված վարելահողերն են, որ գյուղացիները վարել են, ցանել են»,- ասաց նա:

Ըստ Հովսեփյանի՝ հայկական կողմից որեւէ դիմադրություն չի եղել ադրբեջանցիների առաջխաղացման ժամանակ. «Կարծես մի անտերություն է, ընդհանրապես ոչ մի դիմադրություն չի եղել: 2020 թվականին երբ Արավուսի ուղղությամբ 68 հա առաջ եկան, ես բանակցում էի, համոզել էի, որ հետ գնան, եկան նորից հետ տվեցին հողերը ու մենք էլի 68 հա դեռ այն ժամանակ Արավուս գյուղից կորցրեցինք: Իսկ հիմա ընդհանրապես չեն էլ բանակցում, որ հետ գնան ադրբեջանցիները»:

Ստեղծված իրավիճակում ավագանու անդամի խոսքով՝ միակ ելքը զինված ճանապարհով հետ մղելն է հակառակորդին. «Մեզ թող զինեն, մենք գիտենք՝ ոնց հետ կվերցնենք մեր հողերը, հետ կշպրտենք էդ շներին մեր տարածքից: Գյուղացիները շոկի մեջ են, իրենք իրենցից անտեղյակ են»:

Տեղ խոշորորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը հրաժարվեց մեկնաբանել Տեղ գյուղից մոտ 100 հա տարածքի կորուստը եւ հորդորեց դիմել ԱԱԾ-ին:

Տեղ համայնքի նախկին համայնքապետ Ներսես Շադունցն էլ NEWS.am-ի հետ զրույցում նույնպես հաստատեց լուրը՝ նշելով, որ ադրբեջանցիների գրաված հողերը Տեղ համայնքի բնակիչների ցանած վարելահողերն են. «Այժմ չեմ աշխատում, որպես բնակիչ այդ տեղեկությունը գիտեմ, մանրամասների չեմ տիրապետում: Գյուղում խուճապ չկա այս պահին: Մեր գյուղացիներին պատկանող վարելահողերն են եկել, գրավել»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր Տեղ գյուղի մոտ որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:

Հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել: Այժմ պայմանավորվածություն է ձեռբերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը: Հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ:

Ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել. ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանն առարկություն կներկայացնի ՄԻԵԴ` առեւանգված զինվորների դեմ քրեական հետապնդման համար
Ադրբեջանի կողմից առեւանգված երկու հայ զինծառայողների դեմ քրեական հետապնդում հարուցելու...
Թուրքիայի արտգործնախարարը եւ ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են թուրք-հայկական հարաբերությունների կարգավորումը
Քննարկվել է երկխոսությունը Բաքվի եւ Երեւանի միջեւ...
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության լուծումը պետք է շահեկան լինի երկու կողմերին. Լուկաշենկո
Հակամարտության լուծումը պետք է շահեկան լինի երկու կողմերին...
Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող երկու հայ զինծառայողներին
Նրանց հետ տեղի է ունեցել առանձնազրույցներ եւ հաստատվել է...
Բաքվի վարչախումբը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմում ուշադրություն է դարձնում տեղանունների «խնդրին». Ոսկանյան
Այդ «տեղանվանական պատերազմը» միտված է կասկածի տակ դնելու մեր պետության և ազգի կողմից մեր իսկ հայրենիքի անխտիր ողջ տարածք...
Անհամբեր սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլի հյուրընկալմանը․ Պետդեպ
Մենք շարունակում ենք հավատալ, որ ուղիղ երկխոսությունը առանցքային է՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար...
Ամենաշատ