Մարդու վրա թքելն անընդունելի արարք է՝ անկախ այն բանից, թե ինչ պաշտոն է զբաղեցնում այդ անձը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի վաստակավոր արտիստ, երգիչ Արսեն Գրիգորյանը։

«Ինձ համար անընդունելի է նման վարքագիծը։ «Դավաճան» ասելը չի կարող պատճառ հանդիսանալ, որ պաշտոնյան իրեն այդպես պահի, նա հակառակը՝ պետք է օրինակ ծառայի հասարակության համար։ Իսկ քաղաքացին իրավունք ունի իր գնահատականը տալու յուրաքանչյուր պաշտոնյայի»,- ասաց Արսեն Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ մարտի 3-ին քաղաքացի Կարեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում պատմել էր, որ Ալեն Սիմոնյանը հրահանգել է իր թիկնապահներին՝ բռնել իրեն եւ թքել է իր դեմքին այն բանից հետո, երբ ինքն Ալեն Սիմոնյանին «դավաճան» է անվանել։ Ալեն Սիմոնյանն ավելի ուշ ֆեյսբուքյան գրառմամբ չէր հերքել կատարվածը։

««Ականջներիդ օղ արեք», որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»,- գրել էր Սիմոնյանը: