News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ապրիլի 5-ին մեկնարկել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակության եռօրյա այցը Վրաստան:

Այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարարը առանձնազրույց է ունեցել Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեի հետ, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում:

ՏԿԵ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Իրակլի Կարսելաձեն կարևորել է Հայաստանի և Վրաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների հետևողական զարգացումը և վերահաստատել իր պատրաստակամությունը՝ սերտորեն աշխատել Հայաստանի իր գործընկերոջ հետ՝ երկկողմ համագործակցության առավել խորացման ուղղությամբ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Գնել Սանոսյանը ընդգծել է պարբերական հանդիպումների և շփումների կարևորությունը` փոխվստահության առավել ամրապնդման և երկկողմ փոխգործակցության ընդլայնման համար։ Այս համատեքստում նախարար Սանոսյանն անդրադարձել է նաև Վրաստանի մասնակցությանը օրեր առաջ Գյումրիում կայացած ԵԽ անդրսահմանային համագործակցության Առաջնորդության ակադեմիայի եռաստիճան դասընթացի երրորդ փուլի բացման արարողությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ճանապարհաշինության և ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով, ինչպես նաև ապակենտրոնացված ձևաչափով փորձի փոխանակման ու համագործակցության խորացման հնարավորությունների շուրջ:

Հանդիպման ավարտին երկու երկրների նախարարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունների միջև տարածաշրջանային և միջպետական փոխկապակցվածության շուրջ համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ականատեսն ենք, թե ինչպես են վրացի գործընկերները վերականգնում՝ Տավուշի և Լոռու մարզերում վնասված երկաթուղին. Խաչատուրյան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին...
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Կեցցե՛ հայ-վրացական հարատեւ բարեկամությունը…
«Կարևոր ներդրում մեր ռազմավարական գործընկերության մեջ». Վրաստանի դեսպանը ՄԱԿ-ում ՀՀ-ի քվեարկության վերաբերյալ
Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության ևս մեկ կարևոր քայլ. Շնորհակալ եմ Հայաստանին...
Միրզոյանը Վրաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել հեղեղումների հետևանքները և իրականացվող աշխատանքները
Հունիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը...
Վրաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվողը հանձնվել է իրավասու մարմիններին
Ս.Մ.-ն մեղադրվում է ապօրինի ձեռք բերած, հրազեն հանդիսացող ինքնաձիգով 2019 թվականի սեպտեմբերի 4-ին շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով...
Իլիա Դարչիաշվիլին Հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին
Թող այս օրը ձեր ժողովրդի համար լցված լինի խաղաղությամբ, միասնականությամբ...
Ամենաշատ