News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

Լեհաստանի ագրեսիվությունը Ռուսաստանի եւ Բելառուսի անվտանգության ապահովմանն ավելի ուշադիր լինելու առիթ է հանդիսանում, համոզված է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Լեհաստանի ագրեսիվությունը, թշնամական վերաբերմունքը թե՛ Բելառուսի, թե՛ Ռուսաստանի Դաշնության հանդեպ, իհարկե, առիթ է ավելի ուշադիր լինելու համար»,- լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Լեհաստանի կողմից արեւելյան սահման ռազմական բրիգադներ ուղարկելու մասին տեղեկությունը։

Պեսկովի խոսքով՝ Լեհաստանի այդ գործողություններն «անհանգստություն են առաջացնում»։

Կրեմլի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Մոսկվան եւ Մինսկն աշխատում են Միութենական պետության անվտանգության հայեցակարգի վրա։

Ապրիլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր նման փաստաթղթի պատրաստման մասին։ Նրա խոսքով՝ հայեցակարգում նախատեսվում է արտացոլել Մոսկվայի եւ Մինսկի փոխգործակցության հիմնարար խնդիրները՝ իրենց արտաքին սահմաններին լարվածության աճի եւ իրենց դեմ սանձազերծված պատժամիջոցների եւ տեղեկատվական պատերազմի պատճառով։ Պեսկովը նշել է, որ անվտանգության հայեցակարգի նախկին ուրվագծերն արդեն չեն գործում եւ հնացել են, որովհետեւ շրջապատող միջավայրը փոխվել է անճանաչելիության աստիճանի եւ առաջ են եկել նոր սպառնալիքներ։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Միութենական պետության անվտանգության հայեցակարգի ընդունումը կնպաստի երկու երկրների փոխադարձ երաշխիքների լրացուցիչ ամրապնդմանն այդ ոլորտում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ