News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Առաջիկա օրերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այց Հայաստան չի նախատեսվում։ Այս մասին NEWS.am-ին ասացին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից:

Հիշեցնենք, որ այսօր տեղեկություններ էին տարածվել, որ Ֆրանսիայի նախագահը պատրաստվում է այցելել Հայաստան կամ տարածաշրջան։

Alpha News-ը գրել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ամենայն հավանականությամբ առաջիկա հանգստյան օրերին կայցելի Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ նոր ասելիքով:

«Այցը նախատեսված է սեպտեմբերի 9-ից 10-ը ընկած ժամանակահատվածում: Կա տեղեկություն, որ Մակրոնը Երեւանից հետո պիտի այցելի Բաքու»,-  հայտնել էր լրատվամիջոցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ