
Ադրբեջանի իշխանությունները չորս ամսով կալանավորել են Ռուբեն Վարդանյանին. Այս մասին հայտնում է APA-ն։
«Դատավոր Ուլվիա Շուքյուրովայի նախագահությամբ տեղի ունեցած դատավարության ընթացքում միջնորդությունը բավարարվեց։ Դատարանը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 4 ամիս ժամկետով»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երեկ Լաչինի միջանցքից բերման է ենթարկվել ռուսաստանաբնակ գործարար և բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Նա մեղադրվում է ահաբեկչություն ֆինանսավորելու, Ադրբեջանի օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծմանը և գործունեությանը մասնակցելու, օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ապօրինի ժամանումը Ադրբեջանի Հանրապետություն կազմակերպելու մեջ։