News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում Հայաստանը 10-րդ տեղում է, առաջին տեղում հարաբերություններն են ԱՄՆ-ի հետ։ Այս մասին «Հարավային Կովկաս. միտումները եւ հեռանկարները ուկրաինական պատերազմի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ մարտի 20-ին ասել է թուրք քաղաքագետ Մուսթաֆա Այդընը։

Նա նշել է, որ երկրորդ տեղում Թուրքիայի գործողություններն են Իրաքում եւ Սիրիայում, երրորդում՝ հարաբերությունները Հունաստանի հետ, չորրորդում՝ Ուկրաինան եւ Սեւ ծովը։

«Ոչ ոք պաշտոնապես, հրապարակայնորեն Թուրքիայում Հայաստանը չի քննարկում։ Դա տարբերվում է նրանից, ինչ կար 10-15 տարի առաջ։ Թուրքիայում նման դիսկուրս չկա։ Շատերն այդ հարցը դիտարկում են միայն Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա եռանկյունում։ Շատերը ելնում են նրանից, թե ինչպես է ստորագրվելու խաղաղության պայմանագիրը Հայաստանի եւ Ադրեջանի միջեւ, եւ ստորագրվելու է արդյոք։

Թուրքիայի համար կարեւոր է ռազմավարական կապն Ադրբեջանի հետ, դա անկյունաքարերից մեկն է Անկարայի համար, որպեսզի Թուրքիան վերածվի էներգետիկ հաբի։ Աշխարհագրական առումով Ադրբեջանը ավելի կարեւոր է Թուրքիայի համար, քան Հայաստանը»,- ընդգծել է փորձագետը։

Մուսթաֆա Այդընը նշել է տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացման կարեւորությունը, այլ ոչ միայն Նախիջեւանից Ադրբեջան ճանապարհը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ