News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Մենք շատ հստակ ասել ենք, որ այս հակամարտության կարգավորման ճանապարհը, ի վերջո, գտնվում է բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարեց ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը՝ պատասխանելով հարցին, թե Վաշինգտոնում կվերսկսվի՞ հանդիպման գործընթացը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև շաբաթ-կիրակի տեղի ունեցած բախումների ֆոնին։

«Չեմ ուզում խոսել առաջիկա հանդիպումների մասին, բայց մենք միշտ հստակ ասել ենք, որ ողջունում ենք երկխոսությունը։ Երբ պետքարտուղարը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, նա հասկացրել է, որ անհրաժեշտ է երկխոսություն երկու կողմերի միջև: Մենք ուրախ ենք ցանկացած դեր խաղալ այս երկխոսության դյուրացման գործում և կշարունակենք դա անել, բայց ես չեմ ցանկանում հայտարարել որևէ կոնկրետ առաջիկա հանդիպումների մասին»,- ասել է Միլլերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ