News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

«Տավուշ հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթով Նժդեհի հրապարակից մետրոյով վերադարձան Հանրապետության հրապարակ։ Բագրատ Սրբազանն ասաց, որ այժմ երթի մասնակիցները պետք է հանգստանան, ինքն էլ մի քանի կարևոր հանդիպումներ ունի։

«Մենք որևէ բան չենք անում, մենք տարբեր տեղեր ուղղակի այցելում ենք։ Ես հիմա քիչ հետո հանդիպումներ ունեմ։ Այդ հանդիպումները չափազանց կարևոր են։ Հիմա դուք հագստացեք։ 19։00-ին կհանդիպենք Սուրբ Աննա եկեղեցու բակում»,- ասաց նա։

 Նշենք, որ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը նախ այցելել է ԵՊՀ, կոչ արել ուսանողներին՝ միանալ շարժմանն ու չենթարկվել բուհերի ռեկտորների ճնշումներին, այնուհետև այցելել է «Նեմեսիսի» հուշարձան, ապա Ժուռնալիստների միություն, պատասխանել լրագրողներին հուսող հարցերին, հետո մետրոյով գնացել Շենգավիթ համայնք։

Հիշեցնենք, որ Երևանում վաղ առավոտից կրկին մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաները։ «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» վանկարկումներով քաղաքացիները քայլում են մայրաքաղաքի փողոցներով՝ կոչ անելով մարդկանց միանալ իրենց, հորդորելով աշակերտներին ու ուսանողներին դասադուլ անել:  Ակցիա իրականացնող քաղաքացիները կարճ ժամանակով արգելափակել են Աբովյան, Տերյան, Հրաչյա Քոչար, Մոսկովյան ու Հանրապետության փողոցները և Նալբանդյան-Սայաթ-Նովա ու Թումանյան-Խանջյան խաչմերուկները։  Սայաթ–Նովա–Աբովյան խաչմերուկում երիտասարդներին միացած և ճանապարհը փակած վարորդներից մեկին ոստիկաններն իջեցրին մեքենայից և բերման ենթարկեցին։ Երբ բավական բազմամարդ երթը Աբովյան փողոցով հասավ Հանրապետության հրապարակ, կարմիրբերետավորները կրկին ուժով սկսեցին բերման ենթարկել երթի մասնակիցներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ