Սարսափ բեսթսելլերների հայտնի հեղինակ Սթիվեն Քինգի անունը ներառվել է բրիտանական Literary Review ամսագրի «անկողնային սցենայի ամենավատ նկարագրության համար» մրցանակաբաշխության մասնակիցների ցուցակում: Քինգից բացի, այդ ցուցակում է նաեւ հայտնի ճապոնացի Խարուկի Մուրակամին:
Literary Review ամսագրի ներկայացուցիչները նշում են, որ այդ մրցանակաբաշխությունը հիմնել են, որ ցույց տան, թե երբեմն որքան տափակ, անճաշակ ու գռեհիկ են ժամանակակից գրողներն իրենց նկարագրություններում: Նրանք հույս են հայտնել, որ այդ մրցանակաբաշխությունը շատ գրողների կստիպի մտածել ու բարելավել իրենց աշխատանքների որակը:
Այս տարի բրիտանական այս մրցանակը կտրվի 19-րդ անգամ: Սթիվեն Քինգից ու Խարուկի Մուրակամիից բացի, սեքսն ամենավատ նկարագրողների թվում են Սեբասիան Բարրին, Լի Չայլդը, Ջեյմս Ֆրեյը, Ջին Աուելը, Դորի Օսթերմիլլերը եւ այլք:
Հակամրցանակի հաղթողների անունները կհայտարարվեն դեկտեմբերի 6-ին, հաղորդում է CBS News-ը:




























