Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը կտրականապես հերքել է գրավյալ Գոլանի բարձունքների Մաջդալ Շամս շրջանում հրթիռային հարվածներ հասցնելու մասին իսրայելական որոշ լրատվամիջոցների և տարբեր մեդիահարթակների հայտարարությունները:

«Իսլամական դիմադրությունը Լիբանանում կտրականապես հերքում է իսրայելական որոշ լրատվամիջոցների և այլ լրատվամիջոցների պնդումները, թե հարվածներ են հասցվել Մաջդալ Շամս շրջանում: Հըզբոլլահը հայտարարում է, որ առնչություն չունի տվյալ միջադեպի հետ և կտրականապես հերքում է դրա վերաբերյալ բոլոր կեղծ պնդումները։

Դրուզների նախաձեռնության ղեկավար Ղալեբ Սաիֆը, մեկնաբանելով միջադեպը, հայտարարել է, որ սիրիական Գոլանի և Գալիլեայի վրա ընկած հրթիռները, իսրայելական կալանիչ հրթիռներ են, որոնք հաճախ զգալի վնաս են հասցնում գույքին և մարդկանց կյանքին», - մեջբերում է լիբանանյան Al Manar պարբերականը:

«Ամեն օր տեսնում ենք, որ «Երկաթե գմբեթ» հրթիռները վրիպում են իրենց թիրախները և ի վերջո ընկնում մեզ վրա», - հավելել է Սաիֆը: