News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը թերթին ահազանգել է, թե «Հայաստան» հանրախանութում թշնամի երկրից բերված սխտոր է վաճառվում:

«Պատկերացնում եք, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Ալիեւի անունը կրող փողոցում գտնվող ընկերությունից մեծաքանակ սխտոր են ներկրել մերոնք եւ մեծ հաջողությամբ վաճառում են «Հայաստան» անունը կրող հանրախանութում: Մարդկանց էլ պետք է, առնում-տանում են, ընդ որում, ամեն մեկը չի նայում` ինչ է գրված, որտեղից է բերված...»,- ասել է հուշարձանագետն ու հավելել. «Համարեք, որ ամեն սխտորը մի քանի փամփուշտ է, որ մենք մեր իսկ ձեռքով հայրենիքը պաշտպանող մեր երեխեքի ճակատին ենք տալիս»:

«Բավական չի՞, որ թուրքական ապրանքով երկիրը հեղեղված է, հիմա էլ` Ադրբեջանի տնտեսությա՞նն ենք զարկ տալիս, մոռանալով, որ փաստացի պատերազմի մեջ ենք այդ երկրի հետ: Ի՞նչ է, Հայաստանն այդքան կորած է, որ ադրբեջանական սխտորի հույսի՞ն է մնացել: Ամոթ մեզ»,- ամփոփել է Սամվել Կարապետյանը:

Տպել
Ամենաշատ