Բաքվի ռազմական դատարանում այսօր  շարունակվում է Ռուբեն Վարդանյանի  «մեղադրական եզրակցության» հրապարակումը:

Թե՛ Ռուբեն Վարդանյանի, թե՛ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ շինծու գործերի քննությունը «վստահված է»  նույն դատավորին՝ Զեյնալ Աղաևին:

Իրականում ո՞վ  է Զեյնալ Աղաևը: Այս դատավորին իսկապես «անփոխարինելի»  կարելի է համարել Ալիևի ռեժիմի համար, քանի որ նրա ձեռքի տակով են անցել ամենաաղմկահարույց քաղաքական գործերը և նրա կողմից են դատապարվել ռեժիմի քննադատները:

Ըստ Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի (Institutefor Peaceand Democracy) սա այն դատավորն է, որը  քննել է քաղաքական հայացքների համար դատապարտվող ադրբեջանցիների գործերը: Նա նաև 2021թ. քննել է հայ ռազմագերիների գործը: Նրա անունը հայտնվել  էԵԽԽՎ Իրավական և մարդու իրավունքների հարցերով կոմիտեի՝ Ադրբեջանի քաղբանտարկյալների խնդրին նվիրված զեկույցում, որտեղ նա հիշատակվում է  որպես քաղաքական գործերը քննող և, ըստ էության,  քաղաքական պատվեր կատարող դատավոր:

Աղաևի անունը ներառված է նաև  Միացյալ Նահանգների՝ «Ադրբեջանի դեմ պատժամիջոցների վերանայման մասին 2024 թվականի ակտում», որը պահանջում է երկրի նախագահից «Մագնիտսկու ակտի» պատժամիջոցները կիրառելադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, որոնq Արցախի հայերի նկատմամբ էթնիկ զտում են իրականացրել և որոնք շարունակում են ճնշում գործադրել Ադրբեջանի քաղաքական ընդդիմության նկատմամբ։

Հիշեցնենք, որ նախորդ նիստում Ռուբեն Վարդանյանը դատական կոլեգիային բացարկ հայտնելու միջնորդություն էր ներկայացրել,  որը սակայն մերժվել էր:

Հունվարի 17-ից մեկնարկած  հայերի նկատմամբ «դատական նիստերը»  վերոնշյալ կենսագրությամբ  դատավորի  նախագահությամբ շարունակվում են անցկացվել փակ՝ միայն ադրբեջանական պետական լրատվամիջոցների մասնակցությամբ, իսկ որևէ անկախ դիտորդ հնարավորություն չունի ներկա գտնվել այնտեղ: