ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Ռուսաստանը համաշխարհային միջուկային տերություն է, և ԱՄՆ-ը պետք է պահպանի կապը նրա հետ։

«Վերջիվերջո, մենք պետք է կարողանանք խոսել մի ազգի հետ, որը որոշ դեպքերում ունի մարտավարական միջուկային զենքի ամենամեծ զինանոցն աշխարհում, և երկրորդը, եթե ոչ ամենամեծ, ռազմավարական միջուկային զենքն աշխարհում», - ասել է նա լրագրող Քեթրին Հերիջի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է փետրվարի 20-ին նրա X-ի էջում: «Մենք պետք է նրանց հետ ինչ-որ շփում ունենանք»,- եզրափակել է նա։