ԱՄՆ կարգադրել է երկրի կառավարական անձնակազմին հեռանալ Հարավային Սուդանից, ասվում է Պետդեպարտամենտի ուղևորությունների մասին թարմացված խորհրդատվության մեջ:
Ինչպես նշում է գերատեսչությունը, պատճառը անվտանգության պահպանվող սպառնալիքն է։
«Երկրում առկա վտանգի պատճառով 2025 թվականի մարտի 8-ին Պետդեպարտամենտը կարգադրել է ԱՄՆ կառավարության արտակարգ իրավիճակներին չմասնակցող անձնակազմին լքել Հարավային Սուդանը։
Զինված հակամարտությունը շարունակվում է և ներառում է մարտեր տարբեր քաղաքական և էթնիկ խմբերի միջև։ Զենքն ազատորեն հասանելի է բնակչությանը։
Բռնի հանցագործությունները, ինչպիսիք են ավտոմեքենաների առևանգումը, փոխհրաձգությունները, դարանակալումները, հարձակումները, կողոպուտները և մարդկանց առևանգումները տարածված են Հարավային Սուդանում, ներառյալ Ջուբայում: Օտարերկրյա քաղաքացիները բռնաբարության, սեռական ոտնձգությունների, զինված կողոպուտի և այլ բռնի հանցագործությունների զոհ են դառնում»,- ընդգծում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Նշվում է նաև, որ Հարավային Սուդանից ռեպորտաժները, առանց Հարավային Սուդանի ԶԼՄ-ների վարչության կողմից տրված փաստաթղթերի, համարվում են անօրինական, և այնտեղ ցանկացած լրագրողական աշխատանք չափազանց վտանգավոր է։




























