Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը մինչև վերջ մնացել է Արցախում, չի ցանկացել դուրս գալ, մինչև բոլորը դուրս չգան։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը։
Նա չցանկացավ պատասխանել Factor.am-ի լրագրողի հարցին, այն մասին, որ ըստ շրջանառվող լուրերի, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը նրա տնից է գերեվարվել։ Արցախի Ներքին գործերի նախարարը նշեց, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը այն վայրը չէ, որտեղ պետք է նման հարցեր տալ։
«Ես չեմ ցանկանում այսօր այդ մասին խոսել, մի ուրիշ օր կխոսենք»,–ասաց նա։





























