Ռուսաստանի արտգործնախարարի տեղական Գրիգորի Կարասինը հունվարի 17-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական գործերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցեր:
Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդմամբ` Կարասինի եւ Գորդենի հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի եւ Մերձդնեստրի հակամարտությունների կարգավորման գործընթացների առաջընթացի հեռանկարները:
Քննարկվել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Անդրկովկասի պետությունների հետ:




























