Հունվարի 21-ին մոտ երկու հազար հոգի գրոհել են Լիբիայի ազգային անցումային խորհրդի շենքը:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, գրոհն իրականացվել է նոր ռեժիմի հակառակորդների կողմից: Ակտիվիստները փորձել են ինքնաշեն նռնակների միջոցով վերցնել շենքը: Արդյունքում շենքում հրդեհ է բռնկվել:
Երբ խորհրդի նախագահ Մուստաֆա Աբդել Ջալիլը դուրս է եկել բողոքողների մոտ, վերջիններս չեն լսել նրա հորդորները, այլ շշեր են նետել նրա վրա: Ի պատասխան` Ջալիլը խոստացել է, որ ոստիկանությունը նրանց նկատմամբ արցունքաբեր գազ կկիրառի:
Հունվարի 22-ին խորհրդի նախագահի հրաժարականը պահանջող բողոքի ակցիային արդեն մասնակցել է մոտ 4000 մարդ: Ցուցարարների մեծ մասը ուսանողներ են, սակայն կան նաեւ զինված կազմավորումների անդամներ, ովքեր անցումային խորհրդի կողմից կռվել են Քադաֆիի ռեժիմի դեմ:




























