Ես անհրաժեշտություն չեմ տեսնում մասնակցելու Մայր Աթոռ Էջմիածնում կայանալիք հանդիպմանը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջելու համար։ Այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա վստահեցրել է, որ ինքը չի ուղղորդում 10 եպիսկոպոսների գործողությունները՝ հավելելով, որ ողջունում և աջակցում է նրանց։ Նա նշել է, որ Սուրբ Էջմիածնի տաճարը պատկանում է նրանց, իսկ իրենք՝ Սուրբ Էջմիածնի տաճարին։ «Հետևաբար, նրանց կողմից հնչեղված հրավերը՝ հավաքվելու Մայր աթոռում բացարձակապես լեգիտիմ է։ Ի՞նչն է կապում ինձ 10 եպիսկոպոսների հետ։ Միայն և միայն՝ բացառապես օրակարգը և այլ հարցերում մենք ունենք կոնսենսուս, որ այդ օրակարգն անհնար է իրականացնել առանց առանց Կտրիճ Ներսիսյանի (Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի խմբ.) հեռացմանը Մայր Աթոռից », - նշել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին 10 եպիսկոպոսները, որոնք աջակցում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական Եկեղեցու հետ առճակատման մեջ, հայտարարություն են տարածել՝ կոչ անելով քաղաքացիներին դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին միանալ իրենց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով: Դրանից հետո հայտնի են դարձել նաև պատասխան քայլերը: Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը, որի առաջնորդը ձերբակալված բարձրաստիճան հոգևորականների թվում է, հայտարարություն է տարածել Բյուրական գյուղի «Սուրբ Հովհաննես» եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին տեղափոխելու մասին: Ձերբակալված հոգևորականների աջակցության միասնական պատարագը կսկսվի վաղը ժամը 17:00-ին, այսինքն՝ նույն ժամին, երբ «պառակտիչները» նշանակել են իրենց ակցիան՝ Կաթողիկոսի հրաժարականի պահանջով: Ժամերգությանը մասնակցելու մասին արդեն հայտարարել են գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները:




























