ԱՄՆ-ում ոչ սահմանադրական են ճանաչել Քալիֆորնիայում գործող նույնասեռ ամուսնությունների արգելքը:

Դաշնային բողոքարկիչ դատարանը սահմանել է, որ նահանգի սահմանադրության ութերորդ խմբագրումը, ըստ որի ամուսնությունը ձեւակերպվում է իբրեւ տղամարդու եւ կնոջ միություն, զգալի վնաս է հասցնում ոչ ավանդական կողմնորոշմամբ մարդկանց:

Գեյ-ակտիվիստները կարծում են, որ Քալիֆորնիայում նույնասեռ ամուսնությունների արգելքը շատ շուտով վերջնականապես կհանվի: Միաժամանակ, ութերորդ խմբագրման կողմնակիցները եւս վճռական են տրամադրված մինչեւ վերջ պայքարելու, ընդհուպ` ԱՄՆ Գերագույն դատարան հասնելով, հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով CNN-ին:

Ներկայումս նույնասեռ ամուսնությունները ճանաչված են Այհովա, Քոննեքթիքութ, Մասաչուսեթս, Նյու Հեմփշիր, Վերմոնթ նահանգների եւ Նյու Յորքի, ինչպես նաեւ Կոլումբիա շրջանի սահմանադրություններում: