News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կոսովոյում խաղաղարար առաքելություն իրականացնող հայկական խաղաղապահ ստորաբաժանումը ժամանակավորապես դուրս է բերվել Կոսովոյից:

Հայաստանի պաշտպանության նախարարության խաղաղարար բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ որեւէ խնդիր չի եղել: «Մենք նույնիսկ շնորհակալագիր ենք ստացել ամերիկյան հրամանատարությունից: Ուղղակի այնտեղ զորքերը կրճատվում են, զորախմբերը դուրս են բերվում: Միայն մենք դուրս չենք եկել, նաեւ այլ երկրներ են դուրս բերել իրենց զորախմբերը: Հունական կողմի մանդատը լրացել է արդեն, իսկ մենք առաքելությունն իրականացնում էինք հունական զորախմբի կազմում»,- նշեց բրիգադի հրամանատարը:

Վերջինս չբացառեց, որ զորախումբը կարող է վերադառնալ Կոսովո, ինչպես եւ չի բացառվում, որ այլ ուղղությամբ իրականացվի խաղաղարար առաքելությունը: Ըստ գեներալ-մայորի, Կոսովոյում դեպքեր չեն գրանցվել, պարզապես միայն ժամկետն է ավարտվել: «Բայց բանակցություններ գնում են, եւ հնարավոր է Կոսովո կամ այլ երկիր մեկնեն մեր խաղաղապահները: Դրանք բացառապես տեխնիկական խնդիրներ են, եւ կարգապահական խնդիրներ չեն եղել»,- նշեց Արթուր Սիմոնյանը` հավելելով, որ  ամերիկյան հրամանատարությունն ու հունական զորամիավորումը շնորհակալություն են հայտնել հայ խաղաղարարներից համատեղ ծառայության համար, եւ չի բացառվում, որ ամերիկյան կողմը մեր զորախմբին հրավիրի ծառայություն տանելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ