Ֆրանսիական ռազմածովային ուժերը Միջերկրական ծովում բարձրացել են Ռուսաստանից ուղևորվող նավթատար լցանավ են կալանել, սոցիալական ցանցերում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Մենք չենք հանդուրժի որևէ խախտում։ Այսօր առավոտյան Ֆրանսիայի ռազմածովային ուժերը կալանել են Ռուսաստանից ուղևորվող նավթատար լցանավ, որը ենթարկվում է միջազգային պատժամիջոցների և կասկածվում է կեղծ դրոշի օգտագործման մեջ։ Գործողությունն իրականացվել է Միջերկրական ծովի բաց ծովում՝ մեր մի քանի դաշնակիցների աջակցությամբ։ Դա կատարվել է ՄԱԿ-ի Ծովային իրավունքի մասին կոնվենցիայի խիստ պահպանմամբ»,- նշել է Մակրոնը։
Ըստ նրա՝ սկսվել է դատական հետաքննություն։ Նավը վերաուղղորդվել է։
«Մենք վճռական ենք պահպանել միջազգային իրավունքը և ապահովել պատժամիջոցների արդյունավետ կիրառումը։ «Ստվերային նավատորմի» գործունեությունը նպաստում է Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմի ֆինանսավորմանը»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։





























