Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 5–ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրին։

Հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունների հետագա զարգացման զգալի ներուժը և հեռանկարները պայմանավորված են, նախ, ՀԱՊԿ–ին անդամակցությամբ, ինչպես նաև երկու երկրների փոխգործակցությամբ ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Երկու պաշտպանական գերատեսչությունների միջև առկա է համագործակցության և երկխոսության բարձր մակարդակ։

Ռազմական հետախուզության ոլորտում համագործակցությունը միտված է երկկողմ ոլորտային համագործակցության ընդլայնմանը մի շարք ուղղություններով՝

ռազմական հետախուզության ոլորտում կողմերի միջև համագործակցության իրավական հիմքի ստեղծում,

ազգային անվտանգության ապահովման հարցում իրավիճակի վերլուծության և տեղեկատվության փոխանակման տնտեսական և այլ սուբյեկտների միջև տեխնոլոգիաների փոխանակում,

ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպություններին հակազդման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացող ռազմաքաղաքական իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվության փոխադարձ փոխանակում: