Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրի մանկապարտեզը վերակառուցվել է: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել:

Տեսանյոթւում երևում է, որ Ուշիի նորակառույց մանկապարտեզի տնօրենը Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է նախ խոհանոց և սննդային պահեստ, ապա նաև բուժկետ, դահլիճ, լվացատուն։

Փաշինյանը յուրաքնչյուր աշխատակցի հարցնում էր, թե նախկինում որտեղ են աշխատել և, նրանց մի մասից լսելով պատասխան, որ չեն աշխատել, գոհուակությամբ նկատեց, որ նորակառույց մանկապարտեզում աշխատատեղեր են բացվել։

Մտնելով սանհանգույցներից մեկը, վարչապետը նկատեց, որ մի անկյունում ավելներ և ախտահանման պարագաներ են դրված. «Տիկին տնօրեն, էս պետք չէ այստեղ պահել, պահեստային մաս ունեք, թող այնտեղ պահեն»,-ասաց նա։