News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի հանրապետական կուսակցությունը խորհրդի որոշմամբ Արտաշատի թիվ 17 ընտրատարածքում առաջադրել է դպրոցի տնօրեն, մանկավարժ Կարինե Պողոսյանի թեկնածությունը եւ պաշտպանելու է նրա թեկնածությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար  Էդուարդ Շարմազանովը:

Մեկնաբանելով ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանի ինքնառաջադրման փաստը` Էդուարդ Շարմազանովը նշեց. «Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ինքնառաջադրվելու, բայց կուսակցությունը պաշտպանում է այն թեկնածուներին, ում ինքն է առաջադրում»:

Ի դեպ, Հենրիկ Աբրահամյանի եղբայրը` Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ նախընտրական շտաբի պետն է, եւ այդ կապակցությամբ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Կարծում եմ` Հանրապետականը իր բոլոր 33 թեկնածուներին կսատարի մինչեւ վերջ, եւ բոլոր թեկնածուները հնարավորություն կունենան հաջողության հասնելու ժողովրդի քվեն ստանալով: Կոնկրետ թիվ 17 ընտրատարածքում մենք ակնկալում ենք, որ Կարինե Պողոսյանը ստանա լուրջ քվե»: Հարցին, թե ի՞նչ միջոցներ է կուսակցությունը ձեռնարկելու ինքնառաջադրված կուսակցականների դեմ, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Այդ հարցերը չեն քննարկվել: Երբ քննարկենք, կտեղեկացնենք»:

Նշենք, որ Կարինե Պողոսյանը Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ աղջիկն է:

Տպել
Ամենաշատ