Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 12-րդ համագումարում, որն անցկացվել է այսօր` ապրիլի 6-ին, տեղի է ունեցել միության նախագահի եւ վարչության անդամների ընտրություն:
Նախագահ վերընտրվեց Հովհաննես Ավոյանը, վարչության անդամներ դարձան «Օրանժ Արմենիա», «Սինոփսիս Արմենիա», «ՎիվաՍել-ՄՏՍ», «Մայքրոսոֆթ», «Յունիքոմփ», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Յուքոմ», «Մակադամիան», ընկերությունների, «Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի եւ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի ներկայացուցիչները։ Իսկ «Վեբ» ընկերությունը ստանձնեց ԻՏՁՄ վերահսկիչի պարտականությունները:
ԻՏՁՄ-ն 2012 թվականին նախագծել է իրականացնել հետեւյալ ծրագրերն ու միջոցառումները.
Շահերի պաշտպանություն`
• Հեռահաղորդակցության ենթակառուցվածքների համատեղ օգտագործում (վերջին մղոն, վիրտուալ օպերատորներ, համարների տեղափոխելիություն),
• Հեռահաղորդակցության ենթակառուցվածքների պարտադիր լինելը նոր կառուցվող ճանապարհների, շենք-շինությունների շինարարական նորմերում,
• Մոնիտորինգի իրականացում պետական գնումների եւ տենդերների ոլորտում,
• Մշակել ՏՀՏ խնդիրների լուծմանն ուղղված օրենքների եւ ենթաօրենսդրական ակտերի համապատասխան փոփոխությունների փաթեթ եւ ճանապարհային քարտեզ` հիմնված ՏՀՏ ոլորտի հարցման արդյունքների եւ առաջարկությունների վրա:




























