Նվազագույնը երեք հոգի զոհվել է, եւս 7-ը վնասվածքներ են ստացել շաբաթ առավոտյան Պակիստանի հյուսիս-արեւմուտքում՝ Փեշավար քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, հաղորդում է AFP-ն:
Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել KFC արագ սննդի խորտկարաններից մեկի մոտ կանգնած մեքենայում: Հզոր պայթյունը վնասել է մերձակայքում կայանված մեքենաները, իսկ հարակից շենքերի ապակիները ջարդվել են:
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով, դեպքի վայր են ուղարկվել «շտապօգնության» մեքենաներ եւ հրշեջ հաշվարկներ, քանի որ շենքն ամբողջությամբ կրակի մեջ է:
Միջադեպի ականատեսների վկայությամբ, մարդիկ չեն կարողանում դուրս գալ հրդեհվող շենքից: Հրշեջներին դեռ չի հաջողվել տեղայնացնել կրակը:




























