Ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը նշանակվելու է Հայաստանի ոստիկանության պետի առաջին տեղակալ:
NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Նազարյանն այդ պաշտոնին նշանակվելու է գեներալ-մայոր Հունան Պողոսյանի փոխարեն: Վերջինս այդ պաշտոնին նշանակվել էր դեռ Ալիկ Սարգսյանի օրոք եւ, ըստ շրջանառվող լուրերկ Վլադիմիր Գասպարյանի նշանակումից հետո որոշ խնդիրներ ուներ ոստիկանապետի հետ:




























