Պաշտպանության նախարարի հրամանով այսօր` ապրիլի 7-ին, ՊՆ Էջմիածնի կայազորի ռազմական ոստիկանության պետ է նշանակվել Ռուբեն Ներսիսյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին իրազեկ աղբյուրները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 31-ին զբաղեցրած պաշտոնից ազատված ՊՆ Երեւանի կայազորի ռազմական ոստիկանության պետ Ռուբեն Ներսիսյանին նշանակելու են Էջմնաիծնի կայազորի պետ;
Ինչպես ավելի վաղ նշվել էր մամուլում, Ներսիսյանի ազատումը նախկին պաշտոնից կապված էր օրեր առաջ Երեւանի կայազորի ռազմական ոստիկանության շենքում ժամկետային զինծառայողի ծեծի հետ: Նշվում էր, որ զինվորին` Արսեն Գրիգորյանին, դաժանաբար ծեծել են, ծեծված վիճակում տարել զորամաս, արձակուրդ ձեւակերպել եւ ուղարկել Սեւան: Շրջանառվող լուրերի համաձայն, զինվորին ծեծել էին Երեւանի կայազորի Ռազմական ոստիկանության նախկին պետ Ռուբեն Ներսիսյանը, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հ. Ոփանյանը եւ քննչական բաժանմունքի հետաքննիչ Ա. Ավագյանը:




























