Արմավիրի թիվ 21 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված, անկուսակցական Մերուժան Շատինովի Մխոյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ընտրատաածքային ընտրական հանձնաժողով:

Նշենք, որ ինքնաբացարկին նախորդել էր ծեծը, որին ենթարկվել էր Մերուժան Մխոյանը մի խումբ անձանց կողմից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ապրիլի 6-ի առավոտյան մի խումբ անձինք Մխոյանին ինքնաձիգի սպառնալիքի տակ հանել էին Սարդարապատ գյուղում գտնվող տանից եւ տարել Հոկտեմբեր գյուղի գերեզմանոց, որտեղ դաժան ծեծի էին ենթարկել: Նշվում էր, որ հարձակվողների խմբում են եղել նախկինում մահափորձի համար ազատազրկված Սամվել Պողոսյանն ու հանրապետական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին: Ի դեպ, խումբը, որն առեւանգել եւ ծեծել է Մերուժանին, հետեւյալ մեսիջն է փոխանցել. «Դու պետք է գաս մարզպետի, Նովոյի (ԱԺ հանրապետական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի-խմբ.) եւ քաղաքապետի մոտ ներողություն խնդրես եւ թեկնածությունդ հանես: Դու քանի՞ գլխանի ես, որ պետության դեմ ես գնում»:

Վիճաբանությունը ուղեկցվել է կրակոցներով, ինչի հետեւանքով ծանր վնասվածքներով (ըստ մեր աղբյուրի` կոնքերի կոտրվածքներով) Արմավիրի հիվանդանոց են տեղափոխվել կռվի մասնակիցներ 30-ամյա Սամվել Պողոսյանը` Սամսոն Պողոսյանի եղբայրը, եւ 29-ամյա Առնակ Կուրղինյանը:

Նահապետ Գեւորգյանը հերքել էր իր որդու մասնակցությունը:

Դեպքի կապակցությամբ ոստիկանությունը քրեական գործ էր` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: