Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի Հաթայ նահանգում գտնվող սիրիացի գաղթականների ճամբարներ այցելած ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Քոֆի Անանը Թուրքիայից հեռանալուց առաջ, այդ երկրի ՆԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիս է տվել։

Թուրքական Pressturk-ի փոխանցմամբ՝  Քոֆի Անանը շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ սիրիացի գաղթականներին ապաստան տալու համար՝ նշելով, թե արդեն ժամանակն է, որ զենքերը լռեն ու զորքերը հետ քաշվեն զորանոցներ։

«Կողմերը եւս անհրաժեշտ են համարում դադարեցնել ամեն տեսակ բռնություն։ Հուսով ենք՝ մինչեւ ապրիլի 12-ը ժամը 06։00 բախումները կդադարեցվեն։ Դեռ վաղ է ասել, թե իմ ծրագիրը ձախողվել է։ Սիրիական կառավարությունը խոսք է տվել հետ քաշել զինվորներին։  Արդեն զեկույց ենք ստացել, որ սկսվել են զորքերը քաղաքներից հետ քաշել»,-ասել է Քոֆի Անանը։