Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ռիկ Սանթորումը դուրս է եկել նախագահական մրցապայքարից։ Նման որոշման պատճառ են դարձել ընտանեկան խնդիրները։

Քաղաքական գործիչը դա բացատրել է աղջկա հիվանդությամբ. այդ փաստն իրեն թույլ չի տալիս ակտիվ պատրաստվել ընտրություններին։ Բելա Սանթորումը գենետիկ հիվանդությամբ է տառապում, որը հայտնի է որպես Էդվարդսի ախտանիշ։ Ուրբաթ օրը երեքամյա Բելան Վիրջինիայի հիվանդանոց էր տեղափոխվել  թոքերի բորբոքմամբ։ Այդ պահից նրա հայրը դադարեցրել է  նախընտրական քարոզարշավը, սակայն այդ մասին պաշտոնապես հայտարարվել է ապրիլի 10-ին։

Այժմ հանրապետականների նախընտրական քարոզարշավը շարունակում են երեք թեկնածուներ. Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին, Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտոն Գինգրիչը եւ կոնգրեսական Ռոն Փոլը, հաղորդոմ է utro.ru-ն:

Հանրապետականների առաջատարն այժմ Ռոմնին է: Նախագահի միասնական թեկնածու դառնալու համար հավակնորդը պետք է նվազագույնը 1144 ընտրաձայն հավաքի: Փրայմերիզների հերթական փուլը տեղի կունենա ապրիլի 24-ին Նյու Յորքում, Ռոդ Այլենդում, Կոնեկտիկուտում եւ Փենսիլվանիայում: Իր թեկնածուի անունը Հանրապետական կուսակցությունը կհայտարարի օգոստոսի վերջի համագումարում: