Հայտնի հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին վերջին շրջանում սկսել է ակտիվորեն զբաղվել քաղաքականությամբ: Վերջերս նրան ձերբակալել էին` Սուդանի դեսպանության մոտ կազմակերպված ակցիային մասնակցելու համար: Այժմ դերասանը որոշել է միջոցներ հավաքել նախագահ Բարաք Օբամայի ընտրարշավի համար: Բարեգործական ընթրիքին մասնակցել ցանկացողները պետք է այդ հաճույքի համար վճարեն 40 հազար դոլար: Այդպիսով, Քլունին, մտադիր է Օբամայի համար հավաքել 6 միլիոն դոլար:

Ճաշկերույթը նախատեսված է 150 անձի համար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով «Հոլիվուդ րեփորթերը»: Ճաշկերույթի վայրը դեռ հաստատ որոշված չէ: