Ռումինիայի նախագահի երկու թեկնածուն էլ, որ մասնակցում էին դեկտեմբերի 6-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլին, հայտարարել են իրենց հաղթանակի մասին, գրում է Wall Street Journal-ը:

Հենց փակվել են ընտրատեղամասերը, իր հաղթանակի մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ռումինիայի նախկին դեսպան Միրչա Ջոանեն, իսկ ավելի ուշ նաեւ երկրի գործող նախագահ Տրայան Բասեսկուն նույնպես իրեն հաղթող է համարել: Ընտրությունների պաշտոնական արդյունքները կհայտարարվեն այսօր՝ դեկտեմբերի 7-ին:

Ինչպես հաղորդում է Foces գործակալությունը, exit-poll-երի արդյունքներով աննշան առավելությամբ առաջ է անցել Ջոանեն, տարբեր սոցիոլոգիական ծառայություններ նրան տալիս են 50,4-ից 49,6 տոկոս ձայն:

Նախագահական ընտրությունների առաջին փուլը Ռումինիայում կայացել է նոյեմբերի 22-ին: Դրա արդյունքներով Տրայան Բասեսկուն առաջ էր անցել Ջոանեից 1,3 տոկոսով՝ հավաքելով 32,4 տոկոս ձայն, հիշեցնում է Lenta.ru-ն: