Հայտնի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մահվան գործը փակվել է`հանցագործության ապացույցների բացակայության պատճառով: Այդ մասին ասվում է Լոս Անջելեսի ոստիկանության հաղորդագրության մեջ: Դրանում նշվում է, որ քննությունը պաշտոնապես դադարեցվել է, գործը քրեական բնույթի չէ:

Դատաբժշկական փորձքննության վերջնական եզրակացությունը հաստատել է, որ Ու. Հյուսթոնը մահացել է` խեղդվելով լոգարանում: Երգչուհու մահվան պատճառ է դարձել սրտային անբավարարությունը, կոկայինը եւ  չափից դուրս տաք ջուրը, հաղորդում է rbc-ն:

Հետաքննության տվյալներով` մահից առաջ երգչուհին կոկային է օգտագործել, մարիխուանա եւ ալկոհոլ: Փորձաքննությունը պարզել է, որ Ու. Հյուսթոնի օրգանիզմը հագեցած է եղել թմրանյութերով եւ դեղամիջոցներով, որոնք բացասաբար են անդրադարձել նրա օրգանիզմին. Կոկայինից բացի, արյան մեջ ալերգիայի դեմ դեղահաբերի հետքեր են եղել, ինչպես նաեւ հանգստացնող եւ թուլացնող դեղամիջոցների:

Հիշեցնենք, Ու. Հյուսթոնը մահացել է 2012թ. փետրվարի 11-ին: Երգչուհու մարմինը գտել են Beverly Hilton հյուրանոցի համարի լոգարանում: