«Ես հավատում էի, որ „Մետալուրգում“ գոլեր կխփեմ, բայց չէի մտածում, որ այսքան շատ: Դրա համար մեծ շնորհակալություն գործընկերներիս, որոնք ինձ օգնում են: Նրանք հրաշալի փոխանցումներից ես խփում եմ, իսկ իմ փոխանցումները նրանք օգտագործում են առավելագույն օգուտով»,- հայտարարել է Հայաստանի հավաքականի եւ դոնեցկի «Մետալուրգի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ուկրաինական «Կոմանդա» թերթին տված հարցազրույցում:
Հենրիկը նկատել է, որ չի ափսոսում Ուկրաինայի առաջնությունում հանդես գալու համար՝ նկատելով, որ գլխավորը թիմին նվիրված լինելն է:
20-ամյա ֆուտբոլիստը 15 խաղում 7 գնդակ է խփել, ինչը շատ բան է ապացուցում: Հարցին, թե մի՞շտ է նա նման արդյունավետություն ցուցաբերել, տաղանդավոր ֆուտբոլիստը պատասխանել է. «Սկզբունքորեն, այո: Երբ ես հեռանում էի Երեւանի „Փյունիկից“, 11 գնդակով գլխավորում էի ռմբարկուների ցուցակը: Իսկ Դոնեցկում ինձ հարմարվել օգնեցին տղաները: Առաջին գոլը ես խփեցի Եվրալիգայի որակավորման փուլում՝ Մգունիի փոխանցումից, որի հետ ես լավ ընկերություն եմ անում թիմ գալուս պես»:




























