Այսօր ժամը 15.30-ին Արմավիր քաղաքի բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.00-ի սահմաններում, Արմավիր գյուղի գինու կոմբինատի տարածքից իրենց մոտ է հոսպիտալացվել Արմավիր քաղաքի գործարանային փողոցի թիվ 1 շենքի 24-րդ բնակարանի բնակիչ, 28-ամյա Էդգար Բարսեղյանը` ձախ ձեռքի ափային մակերեսի այրվածքներով:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ նախնական տվյալների` Է. Բարսեղյանի ձեռքերում պայթել է անհայտ ծագման պայթուցիկ: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: