Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքի միջազգային օրը, ժամը 13-ին, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը կազմակերպում է երթ:

ՀԱԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի քաղաքապետարանը արտոնել է երթը:

Նշենք, որ վերջին երկու տարվա ընթացքում Երեւանի քաղաքապետարանը կոնգրեսի կազմակերպած զանգվածային հատուկենտ միջոցառումներ է արտոնել՝ միաժամանակ արգելելով հարյուրից ավելի հանրահավաք, երթ ու ցույց: