Բրեդ Փիթն ու Անջելինա Ջելին 7 տարի համատեղ ապրելուց հետո հայտարարել են, որ մտադիր են ամուսնանալ: Նախկինում աստղային զույգը բազմիցս նշել է, որ կամուսնանան միայն այն դեպքում, երբ ամուսնության հնարավորություն ունենան բոլոր ցանկացողները: Այս հայտարարությամբ Փիթն ու Ջոլին ակնարկում էին միասեռական ամուսնությունների օրինականացումն ԱՄՆ-ում:

Տեղեկացնենք, որ զույգը չի մանրամասնել, թե երբ է տեղի ունենալու պսակադրությունը:

Նշենք, որ Փիթ-Ջոլի զույգը վեց երեխա է մեծացնում, որոնցից երեքը որդեգիր են: