«Գառնի-Երեւան» ջրատարի վրա իրականացվող վթարականխարգելիչ աշխատանքների հետ կապված, ապրիլի 16-ին ժամը 9-ից մինչեւ ապրիլի 17-ը ժամը 21-ը կդադարեցվի մի շարք տարածքների ջրամատակարարումը:

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ ջրամատակարարումը դադարեցվելու է Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծի 12-80, Նար-Դոսի 5-40, Խորենացի 28-ից բարձր համարների, Քրիստափորի, Օստրովսկու, Բեռնակիրների, Աճեմյան, Բուռնազյան, Միչուրին, Սուվորով, Նեկրասով, Բելինսկի, Արհեստավորների, Գլինկա փողոցների եւ նրբանցքների ու հարակից տարածքների, Էրեբունի վարչական շրջանի, բացառությամբ` Արցախի պողոտայի, Նուբարաշեն վարչական շրջանի, Արարատի մարզի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների եւ անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: