Նոր Նորքի 5-րդ ընտրազանգվածի ջրամատակարարումը դադարեցվել է ջրատարի վրա ճաքի պատճառով:
«Երեւան Ջուր» ընկերությունից հայտնում են, որ ապրիլի 14-ին, ջրատարի վթարված 45 մ երկարությամբ հատվածը փոխարինելուց հետո, վերսկսվել էր Նոր Նորքի 5, 8 զանգվածների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: Ցավոք, երկու օր անց, չդիմանալով ջրի ճնշմանը, ջրատարի խցափակված հատվածներից մեկում ճաք էր առաջացել, որի պատճառով հարկ է եղել նորից դադարեցնել Նոր Նորքի 5 -րդ զանգվածի ջրամատակարարումը:
Ինչպես տեղեկացնում է ընկերության «Արեւելք» շահագործման տնօրինության «Հյուսիս» տեղամասի գլխավոր ճարտարագետ Սպարտակ Մկրտչյանն, այսօր` ապրիլի 16-ի երեկոյան, տարվող աշխատանքները կավարտվեն եւ Նոր Նորքի 5-րդ զանգվածի ջրամատակարարումը կվերականգնվի:



























