Հայաստանի տարածքում, ապրիլի 16-17-ին արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի համաձայն, արձանագրված գողության 7 դեպքից բացահայտվել է 2-ը, մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից՝ 5-ը, իսկ խարդախության 1 դեպքը բացահայտվել է:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության՝ 1 եւ մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 13 ավտոպատահար. 1 մարդ զոհվել է, 19-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




























