Թուրքիայում հատուկ իրավասություններով դատախազությունը հրաժարվել է հետաքննել նախորդ ամիս ոստիկանության կողմից ձերբակալված հանցախմբի գործը՝ շեշտելով, որ այդ գործի հետաքննությունը հատուկ իրավասությունների դատախազության իրավասության տակ չէ։
Թուրքական «Դողան» գործակալության փոխանցմամբ՝ հատուկ իրավասություններով դատախազ Սեդրեթին Սաըքայան նշել է, թե հաստատվել է, որ ադրբեջանցի մոդելյոր Ռամազո Ռոմայի գլխավորած հանցախումբը զբաղվել է մարդկանց առեւտրով, օգտագործել կանանց անօգնական վիճակը եւ ստիպել է նրանց զբաղվել մարմնավաճառությամբ։
Դատախազը շեշտել է, թե այդ հանցախմբի անդամների կատարած արարքների հետաքննությունը չի մտնում հատուկ իրավասություններով դատախազության իրավասության շրջանակներում եւ գործն ուղարկվել է Ստամբուլի Չաղլայանի դատարան։

























