Հայաստանում ապրիլի 18-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: NEWS.am-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնեցին, որ ապրիլի 19-ի երեկոյան ժամերին, ապրիլի 20-ին շրջանների զգալի մասում, ապրիլի 21-ին եւ 22-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հարավ-արևելյան շրջաններում կլինի 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 18-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա:

Երևանում ապրիլի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ ապրիլի 19-ին՝ երեկոյան ժամերին, եւ ապրիլի  20-ին օրվա ընթացքում սպասվում է  կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Մայրաքաղաքում ապրիլի  21-23-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: