Հայտնի ռուս դերասաններ Վենիամին Սմեխովն ու Ալիկա Սմեխովան այցելել են Հայաստան: Նրանք կներկայացնեն «Տանգոյի տասներկու ամիսները» ներկայացումը, համերգային ծրագրով հանդես գալով Գյումրի, Վանաձոր, Երեւան քաղաքներում:

Ապրիլի 19-ին ժամը 11:00-ին Երեւան քաղաքի «Անի» հյուրանոցում տեղի է ունենալու մամլո ասուլիս Վենիամին եւ Ալիկա Սմեխովների եւ ԵԹԿՊԻ ռեկտոր Արմեն Մազմանյանի մասնակցությամբ: