Ապրիլի 17-ին, ժամը 09.35-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 27-ամյա մի տղամարդ, որը 2011թ. հոկտեմբերի 27-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ որ նույն օրը, ժամը 18-ին, ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները Գարեգին Նժդեհի փողոցից բերման են ենթարկել 51-ամյա Դավիթ Մանգասարյանին, որը ապրիլի 6-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:

























