Դեկտեմբերի 7-ին ՈՒԵՖԱ-ի կենտրոնակայանում անցկացվել է Եվրոպայի մինչեւ 19 եւ մինչեւ 17 տարեկանների 2010-2011թթ. առաջնության որակավորման փուլերի վիճակահանությունը, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը հայտնվել է 11-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Իսպանիայի, Իսրայելի եւ Լիտվայի հավաքականները։ Մրցաշարը կանցկացվի Լիտվայում 2010թ. հոկտեմբերի 19-ից 24-ն ընկած ժամանակահատվածում։

Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը հայտնվել է 7-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Չեխիայի, Թուրքիայի եւ Իսլանդիայի հավաքականները։

Մրցաշարը կանցկացվի Իսլանդիայում 2010թ. սեպտեմբերի 22-ից 27-ն ընկած ժամանակահատվածում։