ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ողջունել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խիզախ քայլերը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում եւ կոչ է արել առաջ շարժվել այդ ուղղությամբ: Ինչպես հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, Օբամայի եւ Էրդողանի Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ թուրքական վարչապետը նկատել է, որ հայ-ադրբեջանական խնդիրների կարգավորումը չափազանվ կարեւոր է հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում:

«Մենք քննարկել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, խոսել ենք, թե ինչ կարող են անել Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանը՝ բանակցություններին նոր լիցք հաղորդելու համար: դա շատ դրական կազդի ողջ գործընթացի վրա, քանի որ հայ-թուրքական կապերի լավացումը զգալի կապ ունի այդ հարցի հետ»,- հայտարարել է Էրդողանը: